Բաժիններ՝

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ և բուք է. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը, Լանջիկ-Մաստարա (տեսանելիությունը՝ 100 մ, բուք, մառախուղ և ձյուն) և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):

Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ և բուք), Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի (բացառությամբ՝ Աբովյան և Եղվարդ քաղաքների) մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս