Բաժիններ՝

Փարիզում 1982 թ.-ին հրեական ռեստորանի վրա հարձակման գործով 6 մարդ կկանգնի դատարանի առաջ

Ֆրանսիացի դատավորները հատուկ ահաբեկչության հարցերով դատարանում 6 անձի դատավարություն են նշանակել Փարիզում հրեական ռեստորանի վրա 43 տարի առաջ կատարված հարձակման համար: «Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարձակման հետևանքով զոհվել էր 6 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել էին:

Հարձակումը տեղի է ունեցել 1982 թվականի օգոստոսին հրեական թաղամասի սրտում գտնվող «Ջո Գոլդենբերգ» ռեստորանի վրա:

Այս գործի հետ կապված նախկինում դատավարություն չի անցկացվել։

Այս ամսվա սկզբին հակաահաբեկչության հարցերով ազգային դատախազությունը խնդրել էր դատավարություն սկսել Վալիդ Աբդուլրահման Աբու Զայեդի նկատմամբ, որը կասկածվում է հարձակման կազմակերպիչներից լինելու մեջ և 2020 թվականի վերջից ի վեր Ֆրանսիայում կալանավորված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս