Բաժիններ՝

ՀՀ-ում կորոնավիրուսով առաջին վարակվածի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- գրել է Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս