Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Բաղաբուրջի հուշահամալիրում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում:
Մարտի 3-ին, ժամը 22.50-ին, 21-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել, որից հետո, ժամը 21.30-ին, մարմնական վնասվածքներով իր տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարտի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21144»-ը հարվածել էր 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով:
Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Ժամանակավորապես դադարեցվել է Էջմիածնի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 5-ին ժամը 10.20-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախում մարտի 4-ին կատարված 48 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխմամբ պայմանավորված իրավիճակը ի առաջացել «Հայփոստ»-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:
Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մարտի 5-ին, ժամը 07:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Անցյալ տարի ոստիկանության աշխատակիցները բացահայտել են ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն:
Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում կողոպուտի դեպք էր գրանցվել։ Ժամը 20.40-ի սահմաններում 20-ամյա մի աղջիկ Ակնալիճ գյուղից Արմավիր գնալու համար տաքսի էր նստել։ Ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից, վերցրել բաճկոնն ու պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, բջջային հեռախոս և այլ իրեր էին։
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 112 միլիոն թեստ, մարտի 4-ին հայտնել 1 «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2015-2017 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության համակարգում էր 2017 թվականից։
«Պետական տուրքի մասին» օրենքը 1999 թվականից ի վեր ոչ մի անգամ փոփոխության չի ենթարկվել, հատկապես՝ վճարման չափերի մասով, այն դեպքում, երբ Հայաստանում այս տարիներին փոխվել են բազմաթիվ սոցիալ-տնտեսական գործոններ. այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վահե Դանիելյանը:
Փետրվարի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով 63-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Մարտի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Էլինա Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: