Բաժիններ՝

Ավտովթարից տուժած հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Մարտի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21144»-ը հարվածել էր 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 4-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 65-ամյա Լաուրա Հարությունյանը ժամը 09.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031