Բաժիններ՝

Գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը:

Ծնողները, թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի ելումուտը չէին արգելել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031