Բաժիններ՝

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում մարտի 4-ին կատարված 48 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3403 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395 դեպք: Կատարվել է 20 851 թեստավորում»,-հայտնում են առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031