Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին վերադառնալ դիմակներ կրելու խիստ ռեժիմին, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի քանակը կայուն աճում է:
«Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ»:
Ըստ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանի, չնայած Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական ցուցանշումներն այդպես էլ տեղ չեն հասել, բայց իրենց տաղավարը եղել է ամենասիրուններից մեկը։
Նրանք կեօրից նստել են շենքի մուտքի մոտ՝ հստակ պատասխան պահանջելով, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու:
Մարտի 3-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան միակողմանի ընկել է դիտահորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ:
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը:
Արցախի պատերազմին մասակից վիրավոր զինծառայողներն անտեսված վիճակում են հայտնվել, նրանք մնացել են իրենց դարդի, ցավի, վերքերի ու ֆինասական դժվարությունների հետ մեն-մենակ։
Մարտի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Մարտի 3-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։
Մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Արսեն Առաքելյանին, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք:
Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը:
Համաձայն իր զեկուցագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի: Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 3-ին ժամը 11.30-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կամարիս, Գեղաշեն գյուղերի, Արամուս գյուղի մի հատվածի, ժամը 11.30-ից մինչև ժամը 13.30-ը՝ Ձորաղբյուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Մարտի 2-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 59-ամյա ուղևոր Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է, իսկ 59-ամյա վարորդ Արտավազդ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մարտի 3-ին, գիտակցության չգալով, մահացել է:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում:
Գիտե՞ս ինչքան էին նման թալանները, ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա..
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վաստակաշատ ամերիկահայ գործիչ, «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» ինքնակենսագրական գիրքը հեղինակի կյանքի պատմությունն է այն մասին, թե ինչպես մի աղքատ հայ, շրջելով ամբողջ աշխարհը, ի վերջո հաստատվեց Նյու Յորքում և դարձավ համաշխարհային մակարդակի մտավորական, հանրային գործիչ:
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը։
Փետրվարի 28-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):
Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։
Վարդգեսը երբեք չի կարող դառնալ հիշողություն. գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի նպատակները մեծ էին, իսկ ինքը՝ մարդ-տոն, մարդ-ուրախություն։ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի մայրը՝ տիկին Վարդուհին վստահեցնում է՝ միայն պատմածով ու լսածով անհնար է հասկանալ, թե ինչ մարդ էր Վարդգեսը, նրան պետք էր անձամբ ճանաչել։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ժամանակավոր բնակություն է հաստատել Նարինե Մկրտչյանի ընտանիքը, ովքեր իրենց տունը կորցրել են Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանք բնակվել են Շահումյանի շրջանի Զուար գյուղում, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Փետրվարի 28-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմաշից երկու կասկածելի ուղևոր է նստել գնացք: Նրանք իջել են Արարատ կայարանում, իսկ մոտները եղել է պարկերով ծխախոտ և օղի: