Բաժիններ՝

20-ամյա աղջիկը Արմավիր գնալու համար տաքսի էր նստել. ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից…

Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում կողոպուտի դեպք էր գրանցվել։ Ժամը 20.40-ի սահմաններում 20-ամյա մի աղջիկ Ակնալիճ գյուղից Արմավիր գնալու համար տաքսի էր նստել։ Ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից, վերցրել բաճկոնն ու պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, բջջային հեռախոս և այլ իրեր էին։

Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, ինչից հետո բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, որոնք օրեր անց արդյունք տվին։ Նախ պարզվեց մեքենայի մակնիշը, ապա «ՎԱԶ-2107»-ը վարած անձի ինքնությունը։ Տանձուտ գյուղի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031