Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը: Կաթողիկոսի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Այսօր ուրախությամբ նշում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արժանավոր ու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ուխտյալ Միաբանության, Դպրեվանքի մեծ ընտանիքի և Մայրավանքի պաշտոնեության անունից, տագնապներով և զանազան դժվարություններով լեցուն այս ծանր օրերում, Վեհափառ Հայրապետին սրտագինս մաղթում ենք քաջառողջություն և համբերություն։ Աղոթում ենք, որ Աստված իր հովանին և օրհնությունն անպակաս անի Նորին Սրբությունից, որպեսզի Վեհափառը մնա միշտ ծաղկուն և նույն հանձնառությամբ շարունակի իր ժողովրդանվեր առաքելությունը»,- ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031