
Մահացել է Դմիտրի Բաշկիրովը

Կյանքի 90-րդ տարում վախճանվել է խորհրդային դաշնակահար, մանկավարժ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը: «Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ջութակահար Լև Մարկիզը:
«Այսօր 89 տարեկանում մահացել է դաշնամուրի ռուսական դպրոցի երևելի ներկայացուցիչներից մեկը՝ Դմիտրի Բաշկիրովը: Տասնամյակների ընթացքում նա խորը և վառ հետք է թողել, որպես դաշնակահար և փայլուն մանկավարժ»,- նշել է ջութակահարը: