Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Միրզոյանը նշել է, որ կանայք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը պետության բոլոր ոլորտներում:

«Սիրելի’ կանայք, շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։ Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները»,- նշել է Միրզոյանը:

ԱԺ նախագահն առանձնահատուկ շնորհավորել է այն կանանց, որոնց որդիները, եղբայրներն ու ամուսիններն ընկել են Արցախյան վերջին պատերազմում:

«Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի’ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից։

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս»,- եզրափակել է խորհրդարանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031