
Արարատի մարզում 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. ավտոմեքենայում նրա հետ եղել է նաև կինը․ Shamsyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը, տեղեկացնում է Shamsyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանած ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Կայքի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է կինը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։