
Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում

Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:
Համաձայն նախարարի հրամանի, ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնին: Գ.Ղուլյանին շնորհվել է ոստիկանության փոխնդապետի կոչում:
Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը շնորհավորել է Գեղամ Ղուլյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: