Կառավարությունը 17 միլիարդ դրամ կհատկացնի ճանապարհների հիմնանորոգման համար
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ավելի քան 185 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար պետական բյուջեից 17,4 միլիարդ դրամ գումար տրամադրելու մասին նախագիծը, որը պայմանավորված է ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով, շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ։
Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարի մենք նպատակադրվել ենք մինչ 500 կմ ճանապարհներ ՀՀ-ում՝ և՛ հանրապետական, և՛ միջպետական, հիմնանորոգել և իրականացնել միջին նորոգումներ: Այս կտորը, որը վերաբաշխում ենք, ընդհանուր առմամբ նախատեսվում է վերանորոգել այս կտորով 185,33 կմ ավտոճանապարհ և երկու տրանսպորտային օբյեկտ, մասնավորապես՝ միջպետական նշանակության 97,26 կմ ավտոճանապարհներ, հանրապետական նշանակության 55,57 կմ ավտոճանապարհներ, մարզային նշանակության 32,5կմ ավտոճանապարհներ, և տրանսպորտային օբյեկտների թիվը, որոնք որ հիմնանորոգվելու են, երկուսն են»,- որոշումը ներկայացնելով՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նածագծի՝ նախատեսված գումարի մեջ ներառված են նաև տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների գումարները: Մրցույթներն արդեն իսկ ամփոփված են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում