«Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 76 միլիարդ դրամ. շահառու է դարձել 1 միլիոն ֆիզիկական անձ». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը, որը վերաբերում է  այն ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և, ընդհանուր առմամբ, որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը:

«Կառավարությունը կվճարի յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Եվ ես ուզում եմ ասել, որ, ի տարբերություն հինգերորդ միջոցառման, 18-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ որոշ փոփոխություններ ենք կատարել 1-ին և 3-րդ միջոցառումներում, և ընդլայնվել են ծրագրերի սուբսիդավորման ծավալները:

«Ուզում եմ ասել, որ այս պահի դրությամբ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ, և այդ ծրագրերով շահառու են հանդիսանում շուրջ 26.000 իրավաբանական անձինք և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ արտակարգ դրության ընթացքում բանկերը վարկային արձակուրդներ են տրամադրել 460 հազարը գերազանցող ֆիզիկական անձանց և 15.500 իրավաբանական անձանց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս