Վթար կենդանաբական այգու մոտ. տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց

Մայիսի 13-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW E39» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Կարեն Հ․, ծնված 1988 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից՝ դուրս է գրվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Տեսանյութեր

Լրահոս