«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կորնավիրուսն ամենաքննարկվող թեման է: Համավարակի մասին խոսում են բոլորը: Նույնիսկ իշխանություններն են սպառնում դրա դեմ պայքարի նոր ծրագիր սկսել: Կամ՝ թարմացնել գործող ծրագիրը: Կամ՝ խստացնել այն: Ակնհայտ է, որ դժվար է ժամ առ ժամ փոխվող իրավիճակի համար միջոցառումների ցանկ մշակել: Չես հասցնում արձանագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները՝ մոտ 4.4 մլն վարակված, մոտ 294.000 մահ, մոտ 1.6 մլն առողջացած: Չես հասցնում, որովհետև դրանք փոփոխվում են ու փոփոխվում են շատ արագ: Նույնիսկ մեր՝ ծավալներով համեստ վիճակագրությանը չես հասցնում հետևել: Սակայն ընդհանուր միտումներ, միևնույն է, արդեն ձևավորվել են:
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում գտնվող «տեխնոքաղաքում» գործող մի ընկերություն կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջական պաշտպանություն ապահովող խելացի դիմակներ է նախագծել։ Դիմակները լինելու են բազմակի օգտագործման և աշխատելու են արհեստական բանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի հանքարդյունաբերող ընկերություններից մեկի տարածքից վեց խորանարդ մետր ծավալի խճաքարեր են գողացել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։
Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պարուսույց Արման Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց միամսյա պայքարը՝ տարբեր ատյաններ ուղարկված դիմումներն ու նամակները, ինչ-որ չափով արդյունավետ են եղել. Մշակութային գործիչներին ընդգրկել են պետության հակաճգնաժամային ծրագրերից մեկում.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) շուրջ վերջին օրերին սկիզբ առած գիտական-տեղեկատվական բանավեճը սպառնում է ջրի երես հանել նոր իրողություններ: Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները պատրաստելու ընթացքում թանգարան-ինստիտուտից կապ հաստատեցին մեզ հետ և տեղեկացրեցին, որ հիմնարկի տնօրեն Հարություն Մարությանի հրամանով թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանյանն անցյալ տարեվերջին հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառը, ինչպես նշվում էր, գիտաշխատողի տարակարծությունն է եղել տնօրենի կողմից որդեգրած թանգարանային աշխատանքների ներքին ռազմավարությանն ու քաղաքականությանը, ինպես նաև՝ նրա կողմից փաստացի կիրառության մեջ մտցված գիտական տերմինոլոգիայի հետ նախկին գիտաշխատողի ընդգծված անհամաձայնությունները:
Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով մայիսի 11-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը:
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Լանզարոտեի կոնվենցիա, բուռն քննարկումների առարկա է դարձել։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ: «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- հայտնել էր Շ. Ստեփանյանը:
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները 2020 մայիսի 6-ին մամլո ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու թաղամասին պատուհասած խնդիրները։ Բանն այն է, որ թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ, այսօր բախվել են մի շարք խնդիրների։
Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայություն է իրականացնելու։
Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր:
32-ամյա տղամարդը ոստիկանության Սևանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած:
Մայիսի 12-ին 1-ին զորամիավորման պատասխանատվության տարածքի տեղամասերից մեկում հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ:
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները:
Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում:
2019թ. հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր կատարվել Երևանում. Դեպքի վայր այցելած իրավապահները Վարդաշեն 2-րդ փողոցի բնակարաններից մեկի հյուրսենյակում հայտնաբերել էին տանտիրուհու` 64-ամյա Ց.Բ.-ի դին:
Մայիսի 13-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր «Աստղիկ» ԲԿ-ում բուժաշխատողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների՝ կորոնավիրուսի պայմաններում պարբերաբար թեստավորման մասին:
Մայիսի 13-ին, ժամը 13:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր , որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էր սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով՝ Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով: