Բաժիններ՝

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ

2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։

Անմիջապես կատարել են տարածքի զննում և հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաև 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել է անավարտ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների աչալրջության շնորհիվ։

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 198․57, 2․24, 1․06, 2․81 և 4․68 գրամ քաշերով կանաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, 0․88 գրամ քաշով, հերոինին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։ Հայտնաբերվել են նաև 1 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 ականջակալ և 1 USB լար։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս