
Էլբրուս բարձրանալիս կորած կին զբոսաշրջիկին և ուղեվարին մեռած են գտել

Երկու մարդու՝ աղջկա և ուղեվարի մարմինները, որոնց փնտրում էին ապրիլի 23-ից, հայտնաբերել են Էլբրուս լեռան հյուսիսային լանջին: Այդ մասին հաղորդել են Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատում:
«Էլբրուսի հյուսիսային լանջին հայտնաբերել են ավելի վաղ կորած աղջկա և ուղեվարի մարմինները»,-ասել է փրկարարական ջոկատի ներկայացուցիչը:
Ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրությունից զոհվածների մարմինների տարհանման գործողությունը պլանավորվում է մայիսի 3-ին: Հնարավոր է՝ փրկարարները կներգրավեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ավիացիան:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային փրկարարա-որոնողական ջոկատի տեղեկատվության համաձայն, երկու մարդուց՝ ուղեվարից և իգական սեռի զբոսաշրջիկից բաղկացած կորած խումբը գրանցվել էր երթուղու և վերադարձի ստուգվող ժամանակի նշմամբ: Ըստ պլանի, խումբը պետք է տեղում լիներ ապրիլի 21-ին, սակայն դա տեղի չի ունեցել:
Զբոսաշրջիկի հետ կապը վերջին անգամ եղել է ապրիլի 17-ին:
Նա հորը հայտնել էր, որ ինքն ու ուղեվարը գտնվում են գագաթից 200 մետր հեռավորությամբ, բայց վատ եղանակի պատճառով հարկադրված են «արդեն երկրորդ գիշերն անցկացնել ձյան մեջ», հաղորդել են փրկարարները: Ապրիլի 23-ին սկսվել են որոնումները, որոնք անցկացվել են միանգամից երկու կողմից. գլխավոր ստորաբաժանման փրկարարները կորածներին գտել են Էմանուելի բացատի, իսկ Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատի փրկարարները՝ Կաբարդինո-Բալկարիայի Մերձէլերուսյան կողմից Պաստուխովի ժայռերի հյուսիսային լանջին: