
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն ավելացնելու մասին: Այս մասին ավիաընկերությունը հայտնում է «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Գարունը կատարյալ ժամանակ է՝ այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում»,-նշված է «Պոբեդա» -ի հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ այս տարվա հունիսի 1-ից, ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի:
Մասնավորապես՝ յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա – Գյումրի և հակառակ ուղղությամբ, շաբաթ օրերին՝ Սոչի -Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ, իսկ հունիսի 2-ից, յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով: