Բաժիններ՝

ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների ցանկացած զարգացմանը. Բլինկեն

Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին՝ այնտեղից ամերիկյան ուժերի դուսբերման պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել մայիսի 2-ին:

«Պատրա՞ստ եք դուք արդյոք վատթարագույն սցենարնին, որի դեպքում ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող կառավարությունը տապալվում է, իսկ դրան փոխարինելու է գալիս «Թալիբան» (շարժումը)»: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և դրանց մի ամբողջ սպեկտորի: Մենք դրան շատ ողջամիտ ենք նայում»,- պատասխանել է նա:

«Բայց մենք Աֆղանստանում ներքաշված ենք եղել 20 տարվա ընթացքում: Մեք երբեմն մոռանում ենք, թե առաջին հերթին ինչու մենք այնտեղ մեկնեցինք: Դա եղել է հանուն այն բանի, որպեսզի միջոցներ ձեռնարկվի այն մարդականց նկատմամբ, ովքեր մեզ վրա հաձակվեցին (2001 թվականի) սեպտեմբերի 11-ին: Եվ մենք արեցինք դա: Միայն այն, որ մեր զինվորականները վերադառնում են տուն, չի նշանակում, թե մենք լքում ենք (Աֆղանստանը): Մեր դեսպանությունը մնում է, աջակցությունը, որը մենք տրամադրում ենք Աֆղանստանին, երբ խոսքը վերաբերում է օգնությանը տնտեսության ոլորտին, զարգացմանը, հումանիտար հարցերին,- մնում է: Եվ ոչ միայն մեզնից, այլև (մեր) գործընկեներից և դաշնակիցներից»,- շարունակել է Բլինկենը:

2021 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մայիսին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու և 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ավարտելու մասին, թեև նախկին վարչակազմը Դոնալդ Թրամփի գլխավորությամբ 2020 թվականի փետրվարին Դոհայում հաշտության համաձայնագիր էր ստորագրել «Թալիբանի» հետ, որի համաձայն Վաշինգտոնը պարտավորվում էր իր զորքերը, ինչպես նաև դաշնակիցների զորեքրը դուրս բերել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը: Ձեռք բերված համաձայնություններից այս շեղումը խիստ դժգոհություն է հարուցել թալիբների կողմից, որոնք փաստորեն հայտարարել են, թե այդ դեպքում իրենք իրենց ազատ են համարում Դոհայի համաձայնագրով ստանձնած պատավորություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս