Բաժիններ՝

Երեք գերի վերադառնում են հայրենիք

Երեկ 168.amգրել էր այն մասին, որ չնայած պաշտոնանկությանը, մեզ հասած տեղեկություններով, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ով հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով բանակցություններով՝ առանց պետական որևէ աջակցության։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձի հարցով զբաղվող, թերևս, միակ պաշտոնյան, որը ԱԺ անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ համարձակվել էր բարձրաձայնել ճշմարտությունն առ այն, որ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս գերիների վերադարձի հարցում, վայրկյան հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Մեր տեղեկություններով՝ մեկ ժամից Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի Բաքվից ժամանող ինքնաթիռը, որը հայրենիք է բերում 3 գերիների: Նրանք են՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան:

Մեզ տեղեկացրին, որ նշված անձինք հայրենադարձվում են բացառապես Բորիս Ավագյանի ջանքերով:

Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Բորիս Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս