Կոլումբիայում 19 մարդ է զոհվել հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում
Կոլումբիայում հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում, որոնք սկսվել են անցած շաբաթ, զոհվել է 19 մարդ, ևս շուրջ 800 հոգի տուժել են: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյի խոսքով, որը մեջբերում է El Pais-ը, տուժածների ավելի քան կեսը ուժային կառույցների աշխատակիցներ են: Նաև թերթը գրում է ամբողջ երկրում 431 ձերբակալվածների մասին: Բողոքների ֆոնին երկրի նախագահ Իվան Դուկեի հետ «ջերմ հանդիպումից հետո» պաշտոնաթող է եղել Կոլումբիայի ֆինանսների և պետական վարկերի նախարար Ալբերտո Կարասկիլիան, հաղորդվում է նախարարության Twitter-ում: Դուկեն արդեն հայտարարել է Կարասկիլիայի տեղում Խոսե Մանուել Ռեստրեպոյին նշանակելու մասին, որն զբաղեցնում է առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Պաշտպանության նախարարը El Pais-ի հետ զրույցի ժամանակ բողոքողների դեմ ուժի կիրառումը համարել է արդարացված: Մոլանոն հայտարարել է, որ մի քանի տարածաշրջաններում «ագրեսիվ մարդիկ» փորձել են միանալ բողոքներին և «ապակայունացնել իրադրությունը»:
Նրա խոսքով՝ նրանցից ոմանք կապված են Farc և ELN ձախ արմատական խմբավորումների հետ: Հարկային բարեփոխման նախագիծը, որի հեղինակները եղել են ե՛ւ Կարասկիլիան, ե՛ւ Ռեստրեպոն, ենթադրում էր Կոլումբիայի բյուջեի համալրում 26 տրիլիոն պեսոյով (ավելի քան 6 մլրդ դոլար), ինչը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ենթադրվում էր դրան հասնել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիրառման ընդլայնման և ֆիզիկական անձանցից այլ հարկերի ու հանգանակությունների հաշվին: Բարեփոխումը քննադատություն է առաջացրել գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում և բողոքներ՝ ամբողջ երկրորդ մեկ, ինչից հետո Կոլումբիայի նախագահը հանձնարարել է լրամշակել բարեփոխման նախագիծը, բայց ցույցերը շարունակվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: