Բաժիններ՝

Նոր Խարբերդում երիտասարդի են դանակահարել

Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել է 30-ամյա համագյուղացին։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել դանակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31