Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը կգործուղվեն Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է:
Հուլիսի 14-ին, ժամը 23.10-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը ժամը 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։
Մոսկվայում հորդառատ անձրևները հեղեղել են «Շերեմետևո» օդանավակայանը: Ինչպես փոխանցում է «Մեդուզա» գործակալությունը, ականատեսները տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում` ներկայացնելով, թե ինչպես է թռիչքուղին ամբողջովին ողողվել ջրով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի փողոցի ժամանցի վայրերից մեկում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։
Հուլիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 791-ով՝ մեկ օր առաջվա 786-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 146 069 մարդ, հուլիսի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հուլիսի 15-ին, ժամը 18:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում այրվում է կրպակ:
Կյանքի 71-րդ տարում մահացել է ռուս դերասան և երաժիշտ Պյոտր Մամոնովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դերասանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը։
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ ներկայացրել է անվճար սնվող զինծառայողների խմբերի ցանկը՝ նշելով, որ այն սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։
Առանց գործարանային համարի ատրճանակն ու պահունակը ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:
Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երեւանում, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Գործադիրն այսօրվա հերթական նիստում որոշեց պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար Պետական պահպանության ծառայությանը հատկացնել լրացուցիչ 113 մլն դրամ:
Հուլիսի 14-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա Էրիկ Հակոբյանը մահացել է, ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը;
73-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հայկական կողմը երկրորդ զոհն ունի:
Կառավարության շենքի դիմաց այսօր վաղ առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, բողոքի ակցիա էին անցկացնում։
Ուշադրություն. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
Զույգ պետհամարանիշների կորստի դեպքում 12.000 դրամ տուրք վճարելով կստանաք նորը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
«Ուսուցիչների, դաստիարակների աշխատավարձը կբարձրանա՝ պայմանով». Փաշինյան