Բաժիններ՝

Դանակահարություն՝ Աղավնաձոր գյուղում

Հուլիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն երիտասարդը վնասվածք ստանալու վերաբերյալ ոստիկաններին ոչինչ չհայտնեց: Իրավապահները ստիպված էին հանցագործությունը բացահայտել օպերատիվ-հետախուզական միջոցառումներով:

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները Աղավնաձոր գյուղից բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ինքն է դանակահարել համագյուղացուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031