Բաժիններ՝

Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը։

Մասնավորապես, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին բերած անձի հայտնածով՝ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին ու հրազենը հետը բերել էր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաժնում արձանագրվել են տարբեր տեսակի հրազենների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 300 փամփուշտ։ Երկփողանի հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 160-ից ավելի փամփուշտը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանձնել է Դավիթ Անհաղթի փողոցի մի բնակիչ՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս