Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 791 մահ են արձանագրել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 791-ով՝ մեկ օր առաջվա 786-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 146 069 մարդ, հուլիսի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է2,48 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:
Կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 25 293-ով՝ մինչեւ 5 882 295: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,43 տոկոս:
Կորոնավիրուսից հետո երկրում 21 493 մարդ է ապաքինվել մեկ օրում: Բուժվածների ընդհանուր թիվը կազմել է 5 278 976: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89,7 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 5 237-ով՝ մեկ օր առաջվա 3 966-ի դիմաց՝ մինչեւ 1 448 835: Հարաբերակական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,36 տոկոս:
Կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը Մոսկվայում մեկ օրում աճել է 101-ով՝ մեկ օր առաջվա 109-ի դիմաց՝ մինչեւ 24 068:
Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 7 855 մարդ, ընդամենն ապաքինվել է 1 258 361-ը: Ներկայումս քաղաքում բուժումն է շարունակում 166 406 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: