
Կառավարությունը ՊՊԾ-ին լրացուցիչ 113 մլն դրամ հատկացրեց․ Ֆինանսների նախարարությունը դեմ էր

Գործադիրն այսօրվա հերթական նիստում որոշեց պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար Պետական պահպանության ծառայությանը հատկացնել լրացուցիչ 113 մլն դրամ:
Ըստ հիմնավորման՝ ակնկալվող արդյունքը պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովումն է:
Ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարությունը սույն որոշման առնչությամբ եզրակացություն է ներկայացրել՝ նկատելով. «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցներում ազատ միջոցներ առկա չեն վերաբաշխում կատարելու համար»: