Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել այն լուրերի առնչությամբ, ըստ որոնց` Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` մեջբերելով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետազոտության արդյունքները, որոնք փաստում են` Ամուլսարում ուրանի խնդիր չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը մասնակցելուց հետո ծանոթացավ նաև քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր Սևան քաղաքում մասնակցում էր քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:
«Ասենք՝ խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են, որովհետև վարկերի տակ են։ Այդ փողերը բանկերից, այստեղից կամ այնտեղից վերցրել ենք, գործի մեջ դրել։ Եթե այդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև չեք կարողանալու դրսում վաճառել։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000։ Անձամբ ես 1000 մեքենա եմ բերել, այդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել ու քաշվել են մի կողմ»,- շարունակեց ավտոներկրողներից մյուսը։
գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին․․․
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը Բեյրութի այն հայրենակիցների ուղղությամբ, որոնք տուժել են պայթյունից, իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, և, որ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փախստականների և սիրիահայերի պարագայում իշխանությունների գործողությունները շատ բացեր ունեին, ինչի հետևանքով նրանք հեռացան երրորդ երկրներ, դրան հետևած հարցին, թե ինչ կարգավիճակ կստանան լիբանանահայերը՝ նախքան ՀՀ քաղաքացիություն ստանալը՝ տնտեսական միգրա՞նտ, ապաստան հայցո՞ղ, թե՞ փախստական, Զարեհ Սինանյանն արձագանքեց, որ համամիտ չէ հարցի ձևակերպման հետ:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:
Որոշ մարդիկ ցանկություն են հայտնել Հայաստան գալու, մենք նպատակ ենք ունեցել գնալ-տեսնել, թե իրոք իրավիճակն ինչպիսին է, և ինչ պատրաստություն պետք է տեսնի այս պետությունը, գնացել ենք՝ այդ հարցի լուծումը տրվել է:
«25.000 ՀՀ քաղաքացի կա Լիբանանում. ով գրանցվել էր դեսպանատանը, եկավ Հայաստան». Սինանյան
«Շատ կուզեինք, որ բոլոր եկողներին ձրի տուն տայինք, բայց Հայաստանը Շվեյցարիան չէ». Սինանյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տուգանվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին հրավիրած ասուլիսի դահլիճ առանց դիմակի մտնելու համար:
«Մանավանդ հեղափոխությունից հետո բաց երեսով կարող ենք ասել, որ ՀՀ-ն առաջ ընթացող երկիր է». Զարեհ Սինանյան
Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը․ այսօր հացադուլի 3-րդ օրն է. ՈւՂԻՂ
Հայաստանում Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ինձ վրա որևէ մեկը չի կրակել։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Վահե Էնֆիաջյանի հետ, նա պարկեշտ մարդ է, և բոլորը գիտեն, որ նրա շնորհիվ կանխվել է հանցագործություն. դա կփաստեն տեսախցիկները և հարևանները»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Սարգսյանը։
«Առաջարկություն եմ ներկայացնելու Կառավարությանը, որ գործնական քայլերի դիմենք». Սինանյան
Ի՞նչ կանի Հայաստանը Լիբանանից ՀՀ վերադառնալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցողների համար
ՀՀ կառավարության պատվիրակությունն օգոստոսի 9-11-ը եղել է Լիբանանում, պատվիրակության կազմում եղել է նաև ԱԺ ներկայացուցիչ: Այցի նպատակը եղել է Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն հասցնելը և իրավիճակին տեղում ծանոթանալը: Այս մասին նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ամփոփելով լիբանանյան այցը:
Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության հակաճգնաժամային ծրագրերին վերաբերող ասուլիսը սկսեց միայն դիմակն աշխատասենյակից բերելուց հետո: «Ներողություն եմ խնդրում աշխատասենյակից ուղիղ այստեղ առանց դիմակի գալու համար»,- ասաց նախարարը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արգելել է «Թիմ» ընկերությանը շարունակել «Բիլայն»-ի ձեռքբերման գործընթացը։
Այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» հեշթեգերով Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում հնարավոր կլինի հանդիպել ավելի հաճախ։
Շնորհակալ եմ խորհրդի բոլոր անդամներից՝ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության, ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳ նախարար պրն Արայիկ Հարությունյանից` բարձր վստահության, նման հանձնառու, կարևոր առաքելությունը ինձ վստահելու համար։
Օգոստոսի 13-ին, ժամը 17:46-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մեծ Պառնի գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 156 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: