Օգոստոս 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ Մաշտոցի պողոտայում բացահայտ հափշտակել են մի կնոջ պարանոցի շղթան:
Օգոստոսի 15-ին, ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Այսօր՝ օգոսոտսի 16-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Պարզվել է նաև, որ քարտերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստվել են ԱՄՆ-ում ու բերվել Հայաստան, և նա դրանք տեղադրելով բանկոմատներում ու հավաքելով համապատասխան ծածկագրեր՝ կանխիկացրել է տարբեր չափերի գումարներ։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ:
Պաուզա Անոն սրտի բարդ վիրահատությունից հետո խոսեց:
Կառավարությունն օգոստոսի 13-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։
Օգոստոսի 13-ին, ժամը 23.45-ին, Չարենցավանի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ հարևանի տնից բջջային հեռախոս են գողացել:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:
Երբ հացադուլ էր անում, ըստ իս, տեռորիստական խմբի անդամ Գարեգին Չուկազյանը, Նիկոլ Փաշինյանը գնաց և հանդիպեց իրեն։ Ավելին, այդ հանդիպման արդյունքում Գարեգինը դադարեցրեց հացադուլը։ Ակնհայտ է, որ ձեռք բերվեց բանդայի անդամներին կալանքից ազատելու համաձայնություն։
Ցավալի է, բայց փաստ, որ երկրի բարձրագույն իշխանությունը կամ չի տիրապետում իր իսկ նշանակած կադրերի աշխատանքային և դրանից դուրս ծավալած գործունեության բովանդակությանը, կամ, որ ավելի սարսափելի է, նոր իշխանությունների պաշտոնյաները ազատ ու համարձակ ինչ ուզում, անում են բարձրագույն իշխանության անմիջական թողտվությամբ:
Գյումրիի ավագանու որոշմամբ հուլիսի 13-ի կարկտախառն անձրևից տուժած 6 ընտանիքի բնակարան է հատկացվել: Նրանց թվում է նաև Նաիրա Հարությունյանը, որի բնակարանի վատ վիճակի մասին գրել էր 168.am-ը:
Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամ տրամադրված տարածքների տարեկան վճարները:
ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։
«Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վաճառք է կատարվում էս շուկայում, և մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Անցած շաբաթվա համեմատ՝ այս շաբաթ ավել է մարդկանց հոսքը արդեն, որովհետև անտեղյակ էին, որ գործում ա շուկան: Մեր հիմնական հաճախորդները, ճիշտն ասած, Կասյանի շուկայից են գալիս, որպես լավ ապրանք, որպես մատչելի և որակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառում իր ապրանքը իրացնող Արարատի մարզի Ոսկետապի բնակիչ Պատվական Մարգարյանը:
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում այն լիբանանահայերի համար, որոնք Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն կհայտնեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաև մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:
Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են:
«Հնարավորության սահմաններում անցած շաբաթվանից սկսած տեղեկացման պրոցեսը, ինչքան հնարավորություն եղել ա, արել ենք: Էկոնոմիկայի նախարարությունն էլ, իր մասով, էլի նույնիսկ էդ հարցում էլ ա աջակցել, օժանդակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն Հրազդան տոնավաճառի հարակից տարածքում գործող գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:
Հանրապետության շրջանների զգալի մասում օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանի բնակիչներին շնորհավորել են քաղաքի օրվա կապակցությամբ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը քաղաքացիներին խնդրում և հորդորում է հոգատար վերաբերմունք ցույց տալ բնության և շրջակա միջավայրի նկատմամբ: