Լույսերի մեջ լինես, Արմեն ջան։ Լույսերի մեջ մնաք Վարդան, Նորիկ, Ֆայն Արմեն։ Մի օր բոլորս միասին ենք լինելու»։
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։
Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:
Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 7-ամյա տղայի ծնողը հայտնել էր, որ նա Երևանի Երզնկյան փողոցի իրենց տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի, Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
2020թ․ նոյեմբերի 11-ից հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։ Այս մասին գրում է Razm.info-ն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 08.00-24:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ն.Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 22.00-ից մինջև հուլիսի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Հուլիսի 29-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, լրագրող, բոլորիս սիրելի Արմեն Շեկոյանը։ Արմենը խորհրդային վերջին շրջանի ու նորանկախ Հայաստանի իսկական, մաքուր մտավորականության ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, նա գրականություն էր՝ մարդու մեջ, ու մարդ՝ գրականության մեջ։
Ինչո՞վ է զբաղված ավագանու իմքայլական անդամը նիստի ընթացքում:
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։
Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 3-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի Անակլիա հանգստի գոտին, կարծում եմ, դեռ ամբողջապես գործելուն պատրաստ չէ. Իյա Գեդևանիշվիլի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեպի Հայաստան տուրիստական այցերի չեղարկումները դեռ շարունակվում են. Մարինա Կրպյան:
Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլիի կարծիքով` վրացի զբոսաշրջիկներ Հայաստան չեն գալիս, որովհետև չկա առհասարակ տեղեկություն, թե որտեղ կարող են գնալ Հայաստանում, կամ առհասարակ ինչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին: Այս մասին այսօր «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակի ֆոնին» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Իյա Գեդևանիշվիլին։
Երեկ վիրավորում ստացած զինծառայողներն այժմ գտնվում են հոսպիտալում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։
Մի շարք երկրներ փակ են զբոսաշրջիկների համար, որոշ երկրներ կարելի է մուտք գործել միայն պատվաստված լինելու դեպքում, մի շարք երկրներում էլ զբոսաշրջիկների մուտքի համար միայն ՊՇՌ թեստ է անհրաժեշտ, բայց դրան զուգահեռ՝ կորոնավիրուսի նվազում չի նկատվում: Վերջին երկրների շարքում է նաև Վրաստան: Մեր հայրենակիցներից շատերն իրենց արձակուրդն անցկացնելու համար հաճախ նախընտրում են Վրաստանի սևծովյան ափերը:
Ռոբերտ Հակոբյանն էլ նկատեց. «Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունը լինի և զարգանա, այս կենտրոնին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ: Չի կարելի վնասել, այդտեղ որևէ ոչ գիտական կառույց պարզապես վնասելու է: Եթե այնտեղ շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու: Շատ զգայուն, 2019թ. գնած վերջին սերնդի սարք կա, ու նման կենտրոնին վնասելը պարզապես վնաս է հասցնում ՀՀ ապագային»: