Բաժիններ՝

Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել:

Տեղեկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ, տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ, կազմակերպվեց դարանակալում, և տեղեկությունը հաստատվեց փաստով:

Հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի մի բնակարանում, գողություն կատարելու պահին, բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 40-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա հանցակիցը, երկուսն էլ՝ նախկինում դատված:

Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից: Հարմարեցված բանալիով բացել էին դուռն ու հենց այդ պահին էլ բռնվել:

Փաստով բռնված տղամարդիկ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա նաև կալանավորվել են: Քննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս