Հանցագործությունների մի մասը բացահայտվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների ջանքերով, որոնք հենց տեղում արագ արձագանքում ու բռնում են հանցագործություն կատարած անձին։ Այդպես եղավ օգոստոսի 9-ին` Երևանի Արարատյան ու Բագրատյան փողոցների խաչմերուկում:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար:
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օգոստոսի 12-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել։
Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 65 403 ստուգում, որից միայն 573-ը՝ նշված օրը:
Կառուցապատող ընկերություն 2019 թվականին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ: Պարզվել է, որ 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ:
Կառավարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք պահանջում են բացել դեպի ՌԴ գնացող սահմանները, կառավարության ներկայացուցչի առաջարկով՝ 4 հոգանոց խումբ կազմեցին և մտան կառավարության շենք:
Օգոստոսի 4-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 24 և 33 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Սուրենավան գյուղի, մյուսը` Արարատ քաղաքի բնակիչ է:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններից Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահամններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժնին հաղորդում ստացվեց, որ Արտանիշ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ:
Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի հանրակացարանում քարաթափում է եղել. ՈւՂԻՂ
Օգոստոսի 9-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նալբանդյան գյուղի տներից մեկի բակից «Օպել Աստրա» մակնիշի մեքենա են առևանգել:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հարցրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այն հանգամանքի համար, որ ՀՀ-ն կորոնավիրուսի բացասական ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է:
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 273-ով՝ կազմելով 37 079: Դա 24 ժամում ամենաբարձր աճն է ապրիլի 19-ից ի վեր, օգոստոսի 12-ին հայտնել է Առողջապահության դաշնային վարչությունը,: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ վերջին յոթ օրում արձանագրվել է 1 123 վարակված: Համավարակի սկզբից ի վեր Շվեյցարիայում մահացել է 1713 մարդ:
«ՌՆ-Նյագաննեֆտեգազ» բաժնետիրական ընկերության օպերատիվ ստորաբաժանումները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Խանտի Մանսիյսկի Ինքնավար Մարզի (ԽՄԻՄ) Եմ-Եգովսկի նավթի հանքավայրի արտադրական հարթակներից մեկում:
Նկատենք՝ կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 15:35-ին տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նախատեսվում է նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: