Նախնական տվյալներով, երեք մարդ է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի վթարի հետևանքով
Ըստ նախնական տվյալների, երեք մարդ է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված մի աղբյուր:
«Օդից կատարված դիտարկումների ժամանակ ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը:
Աղետի ենթարկված Իլ-112Վ-ի անձնակազմի հրամանատարը եղել է փորձարկիչ-օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Միավորված ավիաշինական կորպորացիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժից Մոսկվայի մարզ թռչելիս ինքնաթիռը վարել է անձնակազմը, որի կազմում եղել են առաջին կարգի փորձարկիչ-օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, առաջին կարգի փորձարկիչ-օդաչու Դմիտրի Կոմարովը, առաջին կարգի փորձարկիչ-բորտինժեներ Նիկոլայ Խլուդեեւը:
Ավելի վաղ Իլ-112Վ նոր մարդատար ինքնաթիռի՝ Մոսկվայի մարզի Կուբինկայի շրջանում տեղի ունեցած վթարի մասին հաղորդել են Միավորված ավիաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ դա տեղի է ունեցել վարժական թռիչքի ժամանակ՝ Կուբինկայի օդակայանի շրջանում վայրէջք կատարելիս: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են: