
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին, օգոստոսի20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 16-ին, 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.20C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.80C