Բաժիններ՝

Անհայտ անձինք հրդեհել են Իտալիայի նախագահի ամառային նստավայրի տարածքում

Անհայտ անձինք հրդեհել են Կաստելպորցիանոյի (Հռոմից ոչ հեռու) արգելոցի տարածքում, որտեղ գտնվում է Իտալիայի պետության ղեկավար Սերջո Մատարելայի քաղաքամերձ ամառային նստավայրը: Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ չարագործների գործողությունների հետեւանքով, որոնք ցանկապատի վրայով հրկիզված առարկաներ են նետել, սկսել են այրվել որոշ թփեր եւ ծառեր:

Նշվում է, որ բռնկումը նկատած մարդիկ նախազգուշացրել են հրշեջներին, որոնք արագորեն մարել են կրակը: la Repubblica թերթի տվյալներով՝ այրվել է շուրջ 20 քառակուսի մետր:

Մատարելան դատապարտել է հանցավոր գործողությունները եւ շնորհակալություն է հայտնել աչալուրջ քաղաքացիներին եւ հրշեջ բրիգադներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031