ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում: Այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները, ապա նշեց, որ կորոնավիրուսից մահացած անձանց մահվան հանգամանքներին որևէ մեկը չի անդրադառնում և հետաքննություն չի իրականացնում, հետևաբար՝ այդ մասով պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին Բաթոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացն այս տարի կկազմակերպվի հատուկ ընթացակարգով: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն դպրոցները: Կանոնները պարտադիր են լինելու ոչ միայն պետական, այլև մասնավոր դպրոցների համար:
ԱԻՆ փրկարարները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացուն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ որոնվող տղամարդը հայտնաբերվել է մահացած:
Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացուն: Տեղեկությունը 168.am-ին փոխանցել են շենքի բնակիչները:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի դեպքին, նշել է, որ իրավապահների կողմից պետք է տրվի ամենակոշտ գնահատականը: Այս մասին Գևորգյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ փաստաբանների պալատում այսօր «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը ներկայացրեցին կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները։
Օգոստոսի 25-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Բաբկեն Պետրոսյանին, որը տեղում մահացել է:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Է․ Զարգարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։ ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Օգոստոսի 26-ին, ժամը 11։02-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է քաղաքացու որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։ […]
Պայթյունի դեպքի վայրում ԱԻՆ աշխատակիցները շարունակում են աշխատանքները․ ՈՒՂԻՂ
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում:
«Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ղազախստանի TOO «CK-Ֆարմացիա»-ն (դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտոր) Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ փոխըմբռնման համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո: Այդ մասին հաղորդել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա նաև 56 տարեկան տղամարդ, նա երկրորդ հարկի բնակիչ է: Տեղեկությունը դեպքի վայրում աշխատող լրագրողներին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 067-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 861 է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։
Թաիլանդի ուղղիչ հաստատությունների նախարարությունը պլանավորում է ամբողջ երկրում 72 բանտեր վերածել տուրիստական տեսարժան վայրերի: Այդ մասին հաղորդում է Bangkok Post-ը՝ վկայակոչելով արդարադատության նախարար Սոմսակ Տխեպսուտինին:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Վաղարշապատի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Էրիկ Ի.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Պարագվայի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին և նրա եղբորը: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ռոնալդինյոն պարտավոր է տուգանք վճարել 200 000 ԱՄՆ դոլար, սակայն արդեն իսկ իրավունք է ստացել վերադառնալ հայրենիք` Բրազիլիա: