Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:
Արարատի մարզի Դարակերտ գյուղում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 300 քմ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Շիրակի մարզում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անվտանգության համակարգի ամրության թիվ մեկ գրավականն է համարում երկրում իրականացվելիք տնտեսական ներդրումները և նախաձեռնությունները։
Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։
Սպորտն ու պատերազմը միավորում են մարդկանց, ժողովուրդներին, քաղաքականությունը` բաժանում: Ինչքա՜ն պարզ բան է, չէ՞:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի բողոքը ուղղված էր երկրում տիրող ինչ-որ երևույթների դեմ, որոնք ոմանց համար ընդունելի էին, իսկ ոմանց համար` ոչ: Մարդիկ բողոքում էին կոռուպցիայից, «փայ մտնելուց», աշխատատեղ չլինելուց, ԽԾԲ-ից և այդ ամենի մեջ մեղադրում էին մեկ մարդու` երկրի նախագահին, սակայն հստակ փաստ չկար, միայն ասեկոսեներ էին:
Սյունիքի մարզի Ծղուկ համայնքը, որն ունի 230 բնակչություն, չունի մանկապարտեզ։ Խնդրի մասին ծղուկցիները բարձրաձայնեցին աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում հանդիպելու էր եկել նաև 93-ամյա տարեց կինը։ Նա ցանկանում էր ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին, սակայն բարչապետն ախտահանեց կնոջ ձեռքերը՝ ասելով․ «Չվարակվեք»։ 93–ամյա տատիկին ուղեկցող տղամարդն էլ կատակեց. «Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Անգեղակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետն այցելեց Ծղուկ համայնք։ Բնակիչների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս ապրիլին էր խոստացել այցելել գյուղ, սակայն հայտարարված արտակարգ դրության պայմաններում հնարավոր չի եղել կատարել խոստումը։
Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Դ. Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը:
Միջինարեւելյան տագնապները մեզ բոլորիս հարկադրանքի տակ են դնում, որպեսզի ձեռք երկարենք եւ հասնենք օժանդակության այն համայնքներին, որոնք եղել են կենսատու սիրտը սփյուռքահայության։ Լիբանանի պարագայում ձեզ ծանոթ է, որ հոկտեմբերից սկսված տնտեսական տագնապը, առավել թագաժահրի գործած ավերը, ինչպես նաեւ վերջին պայթյունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ուր անհրաժեշտ է անմիջականորեն կազմակերպվել եւ օգնության ձեռք երկարել լիբանանահայությանը, որպեսզի նա վերագտնի իր նախկին կենսունակությունը եւ ինչպես անցյալում, ապագայում եւս շարունակի իր կենտրոնական դերը համասփյուռքյան եւ համահայկական առումով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Անգեղակոթ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում նշեց, որ արդեն տեղյակ է, որ գյուղում կա 6 կմ ճանապարհ, որի անբարեկարգ լինելու պատճառով մեքենաները 40 րոպեում են անցնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն հնազանդորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլեւ ընդօրինակել է նրա գործելաոճը եւ պետությունը կառավարում է Ֆեյսբուքից՝ «լայվերի» ու գրառումների միջոցով։
Բնակիչները բարձրաձայնեցին արոտ իրականացնելու համար տարածք չունենալու խնդիրը։ Բնակիչները նշեցին, որ տարածք չունեն արոտ իրականացնելու համար, քանի որ արոտի համար նախատեսված տարածքի մեծ մասը վարձակալված է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, եւ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը, որին փրկարարները դուրս էին բերել փլատակների տակից: 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։ «Ինչո՞ւ եք ազատվել» հարցին` նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։
Աշխատանքային այցով ժամանել եմ Սյունիքի մարզ։ Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում:
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ Արամ Մայիլյանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 18։10-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 27-ի դրությամբ իրականացվել է 73 770 ստուգում, որից միայն 733-ը՝ նշված օրը:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանից բերման է ենթարկվել 37-ամյա Վարդան Դ.-ն, որը օգոստոսի 17-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Տանգի Նդոմբելեն վարակվել են կորոնավիրուսով: