«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության և գանձախուզության դեպք է կանխվել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 26-ին, ժամը 23.00-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ս.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հուլիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան պատուհանի ճաղավանդակը, գողացել հեռուստացույց, ոսկեղեն, զարդեր ու կենցաղային պարագաներ` տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամից ավելի նյութական վնաս:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երեխաների մոտ կորանավիրուսով վարակվելու հավանականությունը կազմում է 0.03 տոկոս, նույնիսկ, եթե 0.3 տոկոս լինի, դա շատ փոքր թիվ է, երբ համեմատում ենք սովորական սեզոնային գրիպի հետ, երբ վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է նույն երեխաների մոտ։ Սրանից բացի՝ մինչև հիմա չկա որևէ վիճակագրություն, որը ցույց կտա, թե երեխաների քանի տոկոսն է վարակվում կորոնավիրուսով կամ դրանով վարակում այլ մարդկանց, իսկ նման անհրաժեշտ ցուցանիշներ չունենալու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր:
Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
73-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ինքնությունը պարզելու նպատակով, բաժին է հրավիրվել 31-ամյա Գևորգ Բ.-ն:
«Մեդիա իրավունք». Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն օգոստոսի 27-ին հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID-19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու ռեժիմը խախտելու համար տուգանքները չեղյալ համարելու մասով․
Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է. երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Բոլոր տուգանքները պետությունը հաշվառում է, արձանագրությունները կազմում է, տեսնում է՝ Պողոսյան Պողոսին տուգանել է 10.000 դրամ, վերադարձնում է այդ գումարը: Վերադարձնում է տարբեր եղանակներով՝ փոխանցել հաշիվներին, բանկերում բացել հատուկ սպասարկման կետեր, դրանք տեխնիկական հարցեր են: Այստեղ կարևորն այն է, որ, ի տարբերություն իշխանության արած հայտնի համաներման՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ, այստեղ արդարությունն ապահովված է, այսինքն՝ նաև նրանք, ովքեր տուգանքները վճարել են, նրանց գումարները վերադարձնելու մասին ենք նշել, իսկ իրենք, եթե հիշում եք՝ չէին տվել դա, միայն ասում էին՝ նրանք, ովքեր չեն վճարել տուգանքները, ինչի հետևանքով՝ բարեխիղճները տուժեցին, իսկ անբարեխիղճները շահեցին»,- ասաց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետության կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Լուսինե Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Բագրատաշենի անցակետից, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սպասում են ՌԴ մեկնել ցանկացող մարդկանց մի մասը, ավտոբուսներ են մեկնել Ռուսաստան:
Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
Օգոստոսի 26-ին երկաթուղու Ծովագյուղ-Երևան հատվածի 87-րդ կմ-ում գտնվող գծանցում վարորդի կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտման պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեխնոլոգիական մոտրիսին: Խախտելով բոլոր կանոնները՝ վարորդը՝ հեռախոսով զրուցելիս, ավտոմեքենան կանգնեցրել էր երկաթուղային գծանցում: