Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 131, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 067-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 861 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 264 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1125-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 251 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 726, փաստացի բուժվողներինը՝ 5216 (մեկ օրում նվազել է 127-ով): Մեկ օրում արվել է 1696 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 198 569 թեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս