Բաժիններ՝

Ռոնալդինյոն ազատվել է տնային կալանքից

Պարագվայի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին և նրա եղբորը: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ռոնալդինյոն պարտավոր է տուգանք վճարել 200 000 ԱՄՆ դոլար, սակայն արդեն իսկ իրավունք է ստացել վերադառնալ հայրենիք` Բրազիլիա:

Ռոնալդինյոն և նրա եղբայրը ձերբակալվել էին Պորտուգալիայի մայրաքաղաքի Ասունսյոնա օդանավակայանում` կեղծ անձնագրեր օգտագործելու պատճառով: Ընթացիկ տարվա մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը որոշել էր կիսապաշտպանին կալանքի տակ պահել: Ավելի քան երկու ամիս բրազիլացին տնային կալանքի ներքո էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս