Բաժիններ՝

«7:30-ից սկսած՝ երկու հիվանդ է ընդունվել հիվանդանոց». Մանրամասներ՝ պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

«Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի ուշ՝ News.am-ի թղթակցի հետ զրույցում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից որոշ մանրամասներ հայտնեցին. «Մոտավորապես ժամը 7: 30-ից սկսած՝ երկու հիվանդ է ընդունվել հիվանդանոց: Առաջինը կին  է՝ 1949 թվականի ծնված, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության:  Ամբողջ ծավալով հետազոտվել է, հայտնաբերվել է անրակի և քթոսկրի կոտրվածք, դեմքի վրա քերծված վերքեր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երկրորդ հիվանդը, որն ընդունվել էր մոտավորապես 8:15 կողմերը, ունի մարմնի մակերեսի այրվածք, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նա ևս ենթարկվել է ամբողջ ծավալով հետազոտությունների, գտնվում է արհեստական շնչառության տակ, վերակենդանացման բաժանմունքում, զուգահեռ ունի մարմնի գոտկային հատվածի մաշկի տակ օտար մարմին, որը, հավանաբար, եղել է պայթյունի հետևանքով: Նա 1979 թվականի ծնված տղամարդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս