
Պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա նաև 56 տարեկան տղամարդ․ Ֆելիքս Ցոլակյան

Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա նաև 56 տարեկան տղամարդ, նա երկրորդ հարկի բնակիչ է: Տեղեկությունը դեպքի վայրում աշխատող լրագրողներին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը հավելեց, որ նախնական տվյալներով տուժածների ընդհանուր թիվը 3 է. «Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, մեկի մասին՝ տեղեկություն չունենք»:
Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են, վնասվածքներ չեն ստացել. «Հոգեբանական աջակցություն է ցույց տրվել. սթրեսային վիճակ, վախ»:
Նկատենք՝ այս պահին ամբողջ շենքը տարհանվել է:
Հնարավո՞ր է, որ շենքի մյուս հատվածն էլ փլուզվի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մեր սեյսմիկ ծառայությունից եկան, նայեցին ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ Բայց քանի որ ենթադրում ենք՝ աշխատանքի հետևանքով կարող է փոփոխություններ լինեն, տարհանել ենք:
Սա պանելային շենք է, պանելային շենքերը սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի շենքեր չփլուզվեցին։
Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա»:

An explosion took place at Rainis 1 building of Zeytun administrative district, there are people under the rubble, rescuers are working
Ֆ. Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է առաջին մուտքի բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը. «Հետագայում կառավարությունը կորոշի, թե հետագայում ինչ են անելու: Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա մենք կարողանանք այս երեք մարդուն փրկել»։
Նախարարը նշեց, որ իրենք կասկածներ ունեն, թե պայթյունը երկրորդ հարկից է եղել, բայց այլ մանրամասներ չհայտնեց. «Քննություն է գնում, քնչական ծառայությունն է զբաղվում»: