Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել եւ թալանել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների ու Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին, ժամը 03.50-ին, Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի քոթեջում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արթուր Բ.-ն, որը 2016 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 104-րդ (Սպանությունը), 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ս/թ օգոստոսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր, ուր մասնավորապես ասված էր. «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 205-րդ հոդվածի` վարույթիս թիվ 6910117 քրեական գործով, Դուք 24.08.2020թ. ժամը 11:00-ին հրավիրվում եք հարցաքննության որպես վկա ՀՀ քնչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն` ՀԿԳ քննիչ Գ. Մկրտչյանի մոտ»:
ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել դիմակի կրման պարտադիր պահանջներում:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարց ուղղեցին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի հայտնի նիստի մասին, որի ժամանակ խորհրդի նախագահ էր վերընտրվել Գևորգ Մուրադյանը: Խորհրդի մի քանի անդամ պնդում էին, որ Մուրադյանը բուհում սպասարկում է անձամբ նախարարի շահերը: Լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիր է դրված Հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև, նախարարն ասաց.
Հատկապես վերջին շրջանում Երևանի Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ կատարելու դեպքերն ավելացել են: Միայն վերջին 10 օրում ԱԻՆ-ի պաշտոնական կայքում նշված վայրից ինքնասպանության փորձ կատարելու 7 դեպք է գրանցվել, 2-ը՝ նույն օրում: Վերջին դեպքն այսօր ժամը 00:17-ին է գրանցվել, սակայն փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Վերջինը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:
Երևանի պետական համալսարանում սահմանվել է ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: 168.am-ը տեղեկանում է ԵՊՀ պաշտոնական կայքից:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով։
Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսի 25-ից դիմակ կրելը փակ եւ բաց տարածքներում դարձավ պարտադիր։ Այս պարտադիր նորմի ընդունումը պարետը հիմնավորեց համավարակի տարածումը զսպելու եւ կանխելու նպատակով՝ համոզված լինելով, որ դիմակների համատարած կրումը պետք է փրկեր տապալված եւ ձախողված հակահամաճարակային ռազմավարությունը։
Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Women’s Empowerment in the UAE» խորագրով հեռավար քննարկում, որը միավորեց էմիրաթցի և հայ դիվանագետ, քաղաքական գործիչ և հաջողակ կանանց: Քննարկումը կազմակերպել էր Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:
Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների ՍԵԶՈՆԸ, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը:
Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17 թվականներին, ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը: Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին:
Բողոքի ակցիա` ԿԳՄՍ նախարարության դիմաց. ՈՒՂԻՂ
Օգոստոսի 27-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք։
ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը:
Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից շուրջ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և 25-30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում. 44-ամյա վարորդ Սեյրան Հակոբյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Այս մասին ասված է Արցախ/Տեղեկատվական շտաբում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:
Օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։
Օգոստոսի 27-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանի 5-րդ մասնաշենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից։
«Հրապարակ» թերևթը գրում է. «Նոր Հայաստանի իրավապահներն անզիջում պայքար են սկսել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ: Հիմնական միջոցները խուզարկություններն են, զենքի եւ արգելված նյութերի փնտրտուքի պատրվակով անմարդկային հաշվեհարդարները, որոնց մասին տեղեկատվությունը սպրդում է մամուլ: Տարբեր ՔԿՀ-ների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն անցած շաբաթ դիմակներով ու մահակներով մտել են կալանավորների խցեր եւ բռնություններ կիրառել անօգնական մարդկանց՝ դատապարտյալների եւ կալանավորների նկատմամբ: