Բաժիններ՝

Փորձագետները նշել են ըստ օդի որակի աշխարհի ամենաաղտոտված քաղաքները

Բելգրադը, հոկտեմբերի 18-ի առավոտվա տվյալներով՝ դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքն ըստ օդի որակի ինդեքսի՝ վարկանիշի առաջին հորիզոնականը կիսելով Լահոր եւ Կարաչի (Պակիստան) քաղաքների հետ: Այդ մասին հայտնել է iqair.com պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Բելգրադը, Կարաչին եւ Լահորը գտնվում են «կարմիր» գոտում 154 միավոր օդի որակի ինդեքսով: Առաջին տասնյակ նաեւ մտել են եւս երկու բալկանյան քաղաքներ՝ Զագրեբը (109) եւ Սարաեւոն (96):

Աշխարհում ընդունված նորմատիվների համաձայն՝ աղտոտման 151-ից մինչեւ 200 ցուցանիշը համարվում է անառողջ եւ վտանգավոր ցանկացած մարդու առողջության համար, իսկ առանձնապես զգայուն մարդիկ ըստ որում կարող են ավելի լուրջ խնդիրներ ունենալ:

Փորձագետների կարծիքով՝ Սերբիայում բնապահպանական խնդիրները կլիմայական եւ մարդածին գործոններն են: Ձմեռային շրջանում տարածաշրջանում էապես նվազում է տեղումների քանակը, ինչը ձյան մշտական ծածկույթի բացակայության դեպքում հանգեցնում է օդի բարձր աղտոտվածության: Լեռնային ռելիեֆը նպաստում է այն բանին, որ վնասակար նյութերը կուտակվում են քաղաքների օդում:

Մյուս կողմից, Սերբիայի խոշոր քաղաքները գերհագացած են հնացած ավտոտրանսպորտով:

Այսպես, Բելգրադում ավտոմեքենաների միջին տարիքը հասնում է17-ի: Երկրի եւս մեկ խնդիր է էլեկտրականության ստացումը ածխի այրման հաշվին, ըստ որում Սերբիայի ջերմաէլեկտրակենտրոնները չունեն արդի պահանջներին համապատասխանող ֆիլտրեր: Բացի դանից, Սերբիայի քաղաքների մասնավոր հատվածը մեծավ մասամբ ջեռուցվում Է ածխով եւ ցախով, ինչը ձմռան գալուստով հանգեցնում է լուրջ ծխոտման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս