
Թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից:
Իրականացվող թեստավորումների նկատմամաբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը`օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր:
Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց, պահելով մոլորությունը թե պատվաստումների փոխարեն է թեստավորումը:
Մեզ մոտ համավարակի ընթացքում առողջապահության կազմակերպումը այնպիսի ցածր մակարդակի է հասել, որ համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում: Դրա վառ վկայությունն է արձանագրվող մահերի քանակը այլ պետությունների հետ համեմատած:
Հ.Գ. Եվրոպական մի շարք երկրներում պատվաստվածների թիվը հասել է բնակչության թվի 70 տոկոսի: Դրանով է նաև պայմանավորված հիվանդության վերահսկելիությունը և քիչ մահերը»։