Բաժիններ՝

Հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ 2021թ․ հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու։

«Այգում անցկացվելու է «Երազանքի երեկո» միջոցառումը հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաների և նրանց ընտանիքների համար։

«Երազանքի երեկո կենդանաբանական այգում» (Dreamnight at the Zoo) միջոցառումն առաջին անգամ իրականացվել է Ռոտերդամի կենդանաբանական այգում 1996թ․-ին։ Այժմ ամենամյա միջոցառման համաշխարհային ցանցի անդամ են շուրջ 35 երկրների ավելի քան 300 կենդանաբանական այգիներ։

Երևանի կենդանաբանական այգում միջոցառումն իրականացվում է արդեն երրորդ անգամ։

«Երազանքի երեկո»-ի ընթացքում կենդանաբանական այգին փակվում է սովորական այցելությունների համար, իսկ հրավիրյալների առջև դռները բացվում են որպես հատուկ կարևորության հյուրերի։ Այգու բոլոր ծառայությունները հյուրերի համար կլինեն անվճար, բացի այդ, կկազմակերպվեն կենդանի համերգներ ու թատերական ներկայացումներ, կենդանիների ցուցադրական կերակրումներ, ինտերակտիվ զարգացնող խաղեր, հյուրասիրություն և նվերներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031