ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանն այսօրվա նիստի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:
Նոյեմբերի 30-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սերգեյ Սարգսյանն ավագանու նիստի ժամանակ հայտնեց, որ գույքահարկը վճարելիս խնդիրների է բախվել:
Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որ հստակ ձևաչափ ձևավորվի հուշատախտակների տեղադրման չափորոշիչների վերաբերյալ.
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.10-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա Արման Ասատրյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տնտեսավարողների մոտ դիտարկումների արդյունքում հայտնաբերել է 667 խախտում, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով եղել է 42-ը:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սիփան Ասատրյանը նիստի ժամանակ խոսեց տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ՝ նշելով, որ կարևոր փոփոխությունների շնորհիվ դրանք մատչելի և հասանելի են նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվող սահմանափակումներին՝ հանրային վայրեր այցելելիս պետք է ներկայացնել պատվաստման թերթիկը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը։
Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ, հավանաբար, կտեղադրվի: Լրատվամիջոցներին ասել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին։
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի մի քանի հարց հանվեց օրակարգից: Դրանք վերաբերում էին Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, իրավաբանական վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
Ներկայացրե՛ք Տիգրան Մեծ 53 հասցեում լողավազանի քանդման նախագիծը. Լիլիթ Մանուկյան:
Ուզում եմ ճշտել, թե ո՞վ է իրեն իրավունք վերապահել Երևանի քաղաքապետարանում միաձայն որոշում կայացնել ու թույլ տալ Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող հրաշք լողավազանի՝ քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվության իրավունքը տալ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23284 քաղաքացու հետազոտություն, որից 3933-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու:
Ռոբերտ Հայրապետյանը ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած մի հայտարարության վրա. «Նա մոտավորապես ասաց՝ ես զարմացած եմ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ այս մթնոլորտից, որովհետև ինձ թվում էր, թե մենք տարակարծություններ կունենանք, բայց տարակարծություններն այդ աստիճան չեն:
Նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Վարդանյանի հարազատը, ում անունը այս պահին չենք հրապարակում, ասում էր. «Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:
Հարցին՝ Վերաքննիչի այս որոշումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որևէ տարբերակ այլևս չկա, փաստաբանն ասաց՝ եթե հարմար առիթի պարագայում գրպանն ինչ-որ բան չգցեն, կարծում եմ, ոչ:
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը։
48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրենի պաշտոնի համար այսօր տեղի ունեցած ընտրությունում կրկին հավակնորդներից որևէ մեկը չհավաքեց անհրաժեշտ 6 միավորը: Եվ նորից տնօրեն չընտրվեց։
Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել:
Նոյեմբերի 27-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանլեիություն: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին […]
Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային և հասարակական այլ վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում այրվում է արհեստանոց: